Փրկարարները քաղաքացուն ամենագնացով իջեցրել են սարալանջից
Գիտություն և Մշակույթ
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը քաղաքացի Ա. Ա.-ին (ծնված 2006 թ․) մոտ 1 կմ «Polaris» մակնիշի ամենագնացով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
