Դատախազությունը՝ Լապշինին բերման ենթարկելու մասին
ՔաղաքականԱլեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա.Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան: