Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ։
«Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստան։
Քանի որ դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Անկախության օրը, մեծ հաճույքով ես և կինս մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։
Ես կարևորում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել միմյանց հետ կարևոր գլոբալ հարցերի շուրջ՝ լինի դա խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, որոնք օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին գալիք տարիների ընթացքում:
Օգտվելով առիթից՝ ես և կինս ցանկանում ենք մեր ջերմ բարեմաղթանքները փոխանցել գալիք տարում ձեզ և համայն հայությանը», - ասվում է Չարլզ 3-րդի ուղերձում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ