Թուրքական ինքնաթիռը ռումբի առկայության պատճառով վթարային վայրէջք է կատարել
Թուրքիա
Türk Hava Yolları Ստամբուլ-Քիշինև չվերթ իրականացնող թուրքական ավիաուղիների ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել թռիչքից որոշ ժամանակ անց. չորեքշաբթի հաղորդում է Trend.az-ը՝ հղում կատարելով Ilhas գործակալությանը:
Վթարային վայրէջքի պատճառ է դարձել օդանավում գտնվող ռումբի մասին տեղեկությունը: Ստամբուլում Աթաթուրքի անունը կրող օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը խուզարկվել է:
Ռումբի որոնման աշխատանքները շարունակվում են: Ձերբակալվել է մեկ մարդ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)