ԱԱԾ աշխատակիցը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածք
ՏնտեսությունԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է գազի արտահոսք:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։