Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության միջնորդությունը ինձ ձերբակալելու վերաբերյալ. Հրաչ Ղևոնդյան
ՀայաստանԵրգիչ Սպիտակցի Հայկոյի որդին ` Հրաչ Ղևոնդյանը գրառում է կատարել.
«Սիրելի ընկերներ, ինչպես հայտնել էր փաստաբան Erik Aleksanyan-ը վերաքննիչ դատարանը մերժել էր դատախազության միջնորդությունն ինձ ձերբակալելու վերաբերյալ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանին, Ալեքսանդր Կոչուբաևին և Արամ Վարդևանյանին բարձր պրոֆեսիոնալիզմի և հանուն օրենքի տառը պահելու՝ գիշերուզօր աշխատանքի համար:
Ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ծանր ժամանակին աջակցեցին ինձ և կանգնեցին իմ ու իմ ընտանիքի կողքին:
Աստված պահապան բոլորիս»: