ԱՄՆ-ն հավելյալ սանկցիաներ է սահմանել իրանի դեմ
ՌուսաստանՄիացյալ Նահանգները Իրանի տասներկու պաշտոնյաների ներառել է իր սանկցիոն ցուցակում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։ «Այսօր Միացյալ Նահանգները տասներկու անձի հանդեպ, ովքեր կապված են Իրանի հարկադիր եւ բռնարար տակտիկայի հետ, որը կիրառվում է երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս, սահմանել է սանկցիաներ»,- ասել է Միլերը, հավելելով, որ իր գործողությունները ԱՄՆ-ն կոորդինացնում է Ավստրալիայի եւ Կանադայի հետ։ Գրում է Հրապարակը։
Նշված պաշտոնյաները ներկայացնում են Իսլամական հեղափոխության պահապանների կերպուսը, Իրանի Բանտերի կազմակերպությունը եւ այլ գերատեսչություններ։ Սանկցիաների ցանկում ներառված անձանց ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում, սառեցվում են, ինչպես նաեւ արգելվում է ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց կամ ամերիկյան գրանցում ունեցող ընկերություններին բիզնես վարել նրանց հետ։