Հարիսն ու Թրամփը մտադիր են հանդիպել Զելենսկու հետ
Քաղաքական
ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հրապարակման, հանդիպումը կայանալու է Վաշինգտոնում։ Այդ քայլով Հարիսը փորձելու է ընդլայնել իր նախընտրական արտաքին քաղաքական պլատֆորմը։ Գրում է Հրապարակը։
Սպասվում է, որ Զելենսկին Վաշինգտոնում փորձելու է հասնել նրան, որ Ուկրաինան անդամակցի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, կնքի տնտեսական եւ անվտանգային ոլորտի համաձայնագրեր, ինչպես նաեւ իր «հաղթանակի ծրագրի» շրջանակում ապահովել ամերիկյան սպառազինությունների անխափան մատակարարումը։ Նաեւ հայտնի է դարձել, որ Զելենսկու հետ հանդիպելու մտադրություն է հայտնել Հանրապետական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփի եւ Զելենսկու հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չեն հրապարակվում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան