Սիրիայի պատերազմը սպառնում է ուժերի փխրուն հավասարակշռությանը Լիբանանում. ԶԼՄ-ներ
Մերձավոր Արևելք
Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմը սպառնալիք է ներկայացնում Լիբանանում գործող ուժերի փխրուն հավասարակշռությանը. կարծում է թուրքական TRT Haber-ը:
Տրիպոլիում նորից բախումներ են տեղի ունեցել Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև: Արդյունքում զոհվել է 1, վիրավորվել՝ 3 մարդ:
Տրիպոլիում լարվածությունն աճել էր Սիրիայում բախումների ժամանակ ընդդիմադիրների շարքերն անցած 14 լիբանանցիների և պաղեստինցիների սպանությունից հետո: Հեռուստատեսությամբ հրապարակելուց հետո Լիբանանի ԱԳՆ-ն պահանջել էր սպանվածների մարմիններն իրեն հանձնել: Զոհվածների հարազատները բողոքի ցույցեր էին կազմակերպել Տրիպոլիում՝ պահանջելով իրենց հանձնել իրենց զոհերի մարմինները:
Արդյունքում Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև փոխհրաձգություն էր սկսվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ