Սերոբ Գասպարյանի գործով հայտարարություն․ Ալեքսանդր Կոչուբաեվ
ՔաղաքականՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաեվը ֆեսբուքյան իր էջում գրում է․
Սերոբ Գասպարյանի գործով հայտարարություն
Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։ Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ։
Փաստաբաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Գուրգեն Գրիգորյան,
Էրիկ Ալեքսանյան