Երեւանում ավարտին է հասցվել 130 կիլովատ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցումը
Ադրբեջան28 փողոցների ծրագրով շարունակվում է նախկին հենասյուները փոխարինելու, էներգախնայող լեդ տեսակի լուսատուները տեղադրելու և վերգետնյա մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացնելու գործընթացը: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ներկա պահին Թումանյան և Հանրապետություն փողոցներում խրամուղի փորելու աշխատանքներ են իրականացվում:
«ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ընկերության տնօրենը նշել է, որ «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ի հետ համատեղ ավարտին է հասցվել ընկերության ավտոշարասյան տարածքոմ 130 կիլովատ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցումը: