Եգիպտոսը Լիբանանի տարածքով տարհանում է իր քաղաքացիներին Սիրիայից
Մերձավոր Արևելք
Եգիպտոսը Լիբանանի տարածքով ցամաքային ճանապարհով տարհանում է Սիրիայում գտնվող իր քաղաքացիներին, քանի որ Կահիրեի և Դամասկոսի միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել էր եգիպտական Egypt Air ավիաուղիների կողմից: Այս մասին չորքեշաբթի օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ամր Ռաշդին, փոխանցում է Риа Новости-ն:
Նա նշել է, որ չորեքշաբթի օրը 2 ավտոբուսով ավելի քան 60 եգիպտացի Դամասկոսից կուղևորվի Լիբանանի սահման, իսկ այնտեղից նրանց կհասցնեն Բեյրութի միջազգային օդանավակայան՝ Եգիպտոս ուղևորվելու նպատակով: (Սիրիական իշխանությունները համաձայնություն տվեցին ցամաքային կամուրջ ապահովել մինչև Լիբանանի սահմանը և ոչ մի պահանջ չներկայացրեցին եգիպտական կողմին՝ Լիբանան մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված), հավելել է Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչը:
Եգիպտոսի ազգային ավիափոխադրողը՝ Egypt Air-ը, դադարեցրել է իր չվերթները Դամասկոս այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Դամասկոսից դեպի միջազգային օդանավկայան տանող ճանապարհին կատաղի մարտեր են ընթանում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ