«Չորրորդ ինքնիշխանություն». Ղարաբաղում տղամարդկանց 1 տարուց ավել վիզա չեն տալիս
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ինչպես հաղորդում են ԼՂՀ մեր աղբյուրները, արդեն բավականին ժամանակ է, ինչ ԼՂՀ ոստիկանության անձնագրային վարչությունը ԼՂՀ քաղաքացիներին տարբեր կերպ է տրամադրում այսպես կոչված ելքի արտոնագիրը: Ըստ մեր աղբյուրների, եթե իգական սեռի ներկայացուցիչներին արտոնագիր տրամադրվում է ըստ վերջիններիս ցանկությամբ՝ 1, 3 կամ 5 տարով, ապա արական սեռի ներկայացուցիչներին ելքի արտոնագիր են տրամադրում միայն մեկ տարով: Այսինքն, արտերկրում գտնվող ԼՂՀ արական սեռի քաղաքացիները պետք է ամեն տարի վերադառնան Ղարաբաղ՝ նոր արտոնագիր ստանալու համար: Բնականաբար, որոշ տղամարդկանց համար, այդուամենայնիվ կարգը խախտվում է, սակայն, մեծամասնությամբ, գործում է 1 տարով արտոնագիր տրամադրելու կարգը: Ի դեպ, շատերը այս նոր քաղաքականությունը բացատրում են նրանով, որ ԼՂՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի Ղարաբաղում մշտապես ինչ-որ թվաքանակով տղամարդիկ գտնվեն: Հարց է առաջանում միայն, թե ԼՂՀ իշխանությունների ինչի՞ն է պետք այնպես անել, որ ղարաբաղցի տղամարդիկ չբացակայեն երկրից»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ