Չպետք է թույլ տանք, որ Լիբանանը վերածվի հերթական Գազայի. Փեզեշքիան
Համաշխարհային ՄամուլՉպետք է թույլ տանք, որ Լիբանանը Իսրայելի ձեռքով վերածվի հերթական Գազայի։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Tasnim-ը:
«Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի լայնածավալ հարձակումները մարդասիրական ճգնաժամ են, որոնք տարածաշրջանն ավելի մեծ հակամարտության մեջ ներքաշելու վտանգ են պարունակում։
«Հեզբոլլահը» չի կարող միայնակ կանգնել Իսրայելի դեմ, որին պաշտպանում, աջակցում են արևմտյան ու եվրոպական երկրները։ Մենք պետք է կանխենք Իսրայելի հանցավոր գործողությունները», -ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: