«Հրապարակ». ԲՀԿ-ականներին համաներում են
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի նախկին ղեկավար, թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալված Արմեն Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն դատարանում է: Այս մասին մեր թղթակցին հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ նա նաև «Արփա-Սևան» թունելի Կեչուտի տեղամասի շահագործման պետն է: Նշենք, որ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի մտերիմներ՝ «Արարատցեմենտ» գործարանի հիմնական իրացնող, «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանի և իր ընկերոջ՝ Ասատուր Առուստամյանի խափանման միջոցը նունպես փոխվել է: Վերջիններս ստորագրությամբ ազատ են արձակվել: Նրանք ևս ձերբակալվել էին թմրանյութ պահելու կասկածանքով: Ի դեպ, Արմեն Հովհաննիսյանը նունպես ստորագրությամբ բաց է թողնվել: Իսկ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, փաստորեն, մեծ արագությամբ ավարտել են և ուղարկել դատարան, ինչը վկայում է այն մասին, որ կոալիցիոն գործընկերները համաձայնության են եկել, և ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մասին լուրերը մեղմ ասած՝ չափազանցված են»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ