Նեթանյահուն հերքել է Լիբանանի հետ հնարավոր զինադադարի մասին տեղեկությունը
Համաշխարհային ՄամուլԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է Լիբանանի հետ հնարավոր զինադադարի և Լիբանանին վրա իսրայելական հարվածները թուլացնելու մասին տեղեկությունները, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Սա ամերիկաֆրանսիական առաջարկ է, որին վարչապետն անգամ չի արձագանքել»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել ենք, միջազգային ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Արևմուտքի՝ 21-օրյա հրադադարի պահանջի ֆոնին՝ Նեթանյահուն կարգադրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները։
Ավելի վաղ հայտնել ենք նաև, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և մյուս դաշնակից երկրները կոչ էին արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլաբ» շարժման միջև և աջակցություն էին հայտնել Գազայում հրադադարի հաստատմանը։