Ստամբուլի Կեդրոնական վարժարանը 125 տարեկան է
Թուրքիա
Ստամբուլի ամենահին հայկական կրթօջախներից մեկի՝ Կեդրոնական վարժարանի հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ տեսողական արվեստների ցուցահանդես է բացվելու: Այն նվիրվում է Թուրքիայում մրցանակակիր դարձած առաջին կին քանդակագործ և դպրոցի նկարչության ուսուցչուհիներից մեկին՝ Մարի Քերեքմեզյանին:
«Hyetert»-ը գրում է, որ ցուցահանդեսը բացվելու է դեկտեմբերի 8-ին՝ շաբաթ օրը, և իր այցելուներին է սպասելու մինչև դեկտեմբերի 23-ը: Ներկայացվելու են Արա Գյուլերի, Էրոլ Սարաֆյանի, Գրիգոր Սահակօղլուի, Արիս Նալջըի նման մոտ 30 նշանավոր նկարիչների, լուսանկարիչների, ճարտարապետների, գրաֆիկայով և կինոարտադրությամբ զբաղվողների աշխատանքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)