«Երկիր». Խաղեր են տալիս
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան կրքերն ավելի են թեժանում։ Քաղաքական ուժերը մտածում են ձայներ հավաքելու բոլոր օրինական և անօրինական միջոցների մասին։ Պարապ նստած չեն նաև ՕԵԿ–ում։ Ընտրազանգված հավաքելու լուրջ խնդիր այս կուսակցությունն, իրոք, ունի։
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ վերահսկողության, պատասխանատվության տեսանկյունից, ՕԵԿ–ականներն արդեն մարզերը «բաժանել են» իրենց մեջ։ Ուշագրավ է, որ Կոտայքի մարզը «բաժին է ընկել» ՕԵԿ–ական, ԱԻ նախարար Արմեն Երիցյանին։ Այն, որ այս մարզի ձայների մեծ մասը, մեղմ ասած, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանինն է, թերևս, հայտնի է բոլորին։ Փաստորեն, այստեղ Ծառուկյանի դեմ «խաղ է տալու» ՕԵԿ–ական, գրեթե ուժային նախարարը։ Բայց միայն առաջին հայացքից. իրականում սա ՕԵԿ–ԲՀԿ պայքար չէ. տակից իր գործն է անելու Հանրապետականը։ Իսկ ՕԵԿ–ը վերջնահաշվարկում կօգտվի Հանրապետականի մեծահոգությունից»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ