Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում են ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում տիրող իրավիճակը։
«Ջեյհուն Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նշելով, որ «Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներ կան» (չակերտները՝ խմբ.), որոնք առկա են Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերի մեջ, ինչպես նաև այն, որ Հայասստանի արագ սպառազինումը սպառնալիք է ստեղծում խաղաղության օրակարգի համար»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: