Լեհաստանի նախագահը կկանգնի դատարանի առաջ
Համաշխարհային ՄամուլԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդային դատարան կկանչեն քաղաքական գործչի՝ միգրացիոն ճգնաժամի մասին ֆիլմի դիտողներին վիրավորելու պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Անցյալ սեպտեմբերին նա քննադատել էր ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Կանաչ սահման» ֆիլմը։ Քաղաքական գործիչը խոստովանել է, որ ֆիլմը դիտած սահմանապահ ծառայության աշխատակիցների խոսքերը՝ «Կինոթատրոնում միայն խոզերն են նստում», իրեն չեն զարմացրել։ Դուդայի խոսքով՝ ֆիլմում ռեժիսորը նսեմացնում է հանրապետության սահմանապահ ծառայությանը։
«Այլատյացության և ռասիստական վարքագծի մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ գործով առաջին նիստը կանցկացվի հաջորդ տարվա հոկտեմբերի 24-ին՝ հեռավար ռեժիմով։ Այդ ժամանակ Դուդան այլևս Լեհաստանի նախագահը չի լինի։
Հունիսին Դուդան քննադատել էր գերմանական ոստիկանությանը՝ գաղտնի գաղթականներին Լեհաստան տեղափոխելու համար։ Նա կատարվածն անվանել է սկանդալ և նշել, որ գերմանական ոստիկանության գործունեությունը կարելի է համեմատել Լեհաստանի և Բելառուսի սահմանին տիրող իրավիճակի հետ։ Նրա խոսքով, երկու դեպքում էլ հարևան երկրները փորձել են անօրինական միգրանտներին «մղել» Լեհաստանի տարածք։