Ամեն օր զանգում եմ Գազա. Հռոմի պապ
Համաշխարհային ՄամուլՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը լրագրողների հետ խոսել է Լիբանանում «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի և շատ ուրիշների մահվան պատճառ դարձած հարձակման մասին և վերահաստատել է, որ դատապարտում է այն, գրում է Vatican News-ը։
«Ամեն օր զանգում եմ Գազա։ Նրանք ինձ պատմում են տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում՝ այնտեղ կատարվող դաժանությունների մասին։ Նույնիսկ պատերազմում պաշտպանված լինելու բարոյական իրավունք պետք է լինի: Պատերազմն ինքնին անբարոյականություն է, բայց պատերազմի կանոնները պահանջում են որոշակի բարոյականություն», - ասել է Հռոմի պապը: