Սիրիայի իշխանություններն արտադրել և կիրառման են նախապատրաստել զարին գազ. ԶԼՄ-ներ
Մերձավոր Արևելք
Սիրիական իշխանությունները քիմիական զենք են ստեղծել և պատրաստ են օգտագործել այն. այս մասին չորեքշաբթի օրը երեկոյան հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի մի բարձրաստիճան անանուն պաշտոնյայի:
Ըստ հեռուստաալիքի տվյալների` զարին նյարդա-կաթվածահարույց թունավոր նյութը ստեղծված է և պատրաստ օգտագործման համար: Ընդ որում, քիմիական խառնուրդի օգտագործման ժամկետն ընդամենը երկու ամիս է, այնպես որ զենքի կիրառումը կարող եք ակնկալել ամենամոտ ապագայում. հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը. փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ, ըստ Վաշինգտոնի, Սիրիայի իշխանությունները Ասադի գլխավորությամբ դիտարկում են քիմիական նյութերով հրետանային արկերով զինված ընդդիմության զինյալների գնդակոծության հնարավորությունը:
Ըստ հատուկ ծառայությունների տվյալների՝ Սիրիան ունի մի քանի տոննա քիմիական զենք և բաղադրիչներ դրա արտադրություն համար, այդ թվում՝ նյարդա-կաթվածահարույց զարին գազ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ