Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է. ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
Համաշխարհային Մամուլ«Անհրաժեշտ է ապահովել, որ Ուկրաինան հաղթի` որպես ինքնիշխան, անկախ և ժողովրդավարական պետություն»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները Յենս Ստոլտենբերգից իրեն փոխանցելու արարողությունից առաջ հայտարարել է Նիդեռլանդների նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Նա խոստացել է, որ Ուկրաինային օգնությունը մնալու է Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնահերթությունը։
«Մենք կշարունակենք իրականացնել առաջնահերթությունները, որոնք կապված են Ուկրաինայի հետ, մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինան հաղթի՝ որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն»,-ասել է Ռյուտեն: