ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան Ձեռքներդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ) Ռուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ Հազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը «Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ «Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգ Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան Աբրահամյան Պուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն 

Հանդիսավորությամբ կնշվի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակը

Գիտություն և Մշակույթ

Տարին հոբելյանական է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համար։ Լրանում է ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակը, որը հանդիսավոր նշելու նպատակով նախատեսվում են մի շարք միջոցառումներ։ Շուրջ մեկդարյա փորձառություն ունեցող ֆակուլտետի հոբելյանական տարվան նվիրված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը. Դեռևս գարնանը Ֆակուլտետում ստեղծվել էր հանձնաժողով, որը և նախապատրաստել է մի շարք կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային գիտաժողով (ս.թ. հոկտեմբերի 8-10), հանդիսավոր նիստ (ս.թ. հոկտեմբերի 31), Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասին գիրք-ալբոմի հրատարակում, ինչպես նաև ֆիլմի ստեղծում։ Հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» միջազգային գիտաժողովը։ Հարվարդի, Կոռնելի, Սորբոնի, Ազորեի, Նիդեռլանդների, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Սանկտ-Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և բարձր վարկանիշ ունեցող այլ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնականներ աշխարհի ավելի քան 19 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, ՌԴ-ից, Հնդկաստանից և այլ երկրներից, ժամանելու են Հայաստան: Գիտաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են շուրջ 100 ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ մասնակիցներ՝ ականավոր գիտնականներ, փորձագետներ, մասնագիտական ոլորտում ճանաչված դասախոսներ, ՀՀ պետական կառավարման, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի և առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ֆակուլտետը գիտաժողովի շնորհիվ 3 օր շարունակ վերածվելու է նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման կարևոր հարթակի՝ վերլուծելու սոցիալ-տնտեսական մարտահրավերները և առաջարկելու հնարավոր լուծումներ:

Գիտաժողովը կազմակերպվում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի և «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն» ամսագրի համագործակցության շրջանակում: Հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հանդիսավոր նիստը: Նիստին ներկա կլինեն շուրջ 1300 մասնակիցներ՝ ԵՊՀ ղեկավար կազմը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմը, պետական պաշտոնյաներ, գործարարներ, ֆակուլտետի գործընկեր կազմակերպությունների, այլ բուհերի, տնտեսության տարբեր ոլորտների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆակուլտետի շրջանավարտներ և ուսանողներ: Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունը ամփոփվելու է նկարազարդ գիրք-ալբոմում: Բազմաթիվ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության շնորհիվ վերհանվելու են ֆակուլտետի սկզբնավորումից մինչ օրս տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները, ինչպես նաև մատնանշվելու են այդ գործում անուրանալի ավանդ ունեցած երախտավորները: Գիրք-ալբոմը կպատմի ֆակուլտետի անցած 90-ամյա ուղու, զարգացման ընթացքի, գիտակրթական գործունեության, հայտնի շրջանավարտների մասին: 1934 թվականից ֆակուլտետը տվել է տասնյակ հազարավոր շրջանավարտներ, որոնք աշխատել և աշխատում են՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ՝ նախարարներ և փոխնախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, Կենտրոնական բանկի նախագահներ, խորհրդի անդամներ, վարչության պետեր, ֆինանսաբանկային ոլորտի բարձրաստիճան ղեկավարներ, հաջողակ գործարարներ, տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպությունների ղեկավարներ, հեղինակավոր գիտնականներ, դասախոսներ: Հոբելյանական տարվա առթիվ նախատեսվում է նաև ֆակուլտետի անցած ուղու մասին պատրաստել կարճամետրաժ ֆիլմ:

Հոբելյանական տարին նշանավորվելու է այլ միջոցառումներով ևս, որոնք կանցկացվեն ողջ ուսումնական տարվա ընթացքում: Միջոցառումների ամբողջ ծրագրի իրականացման գործում մեծ է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դերն ու նշանակությունը: Ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն, որը ֆակուլտետի կողքին է մի շարք այլ նախաձեռնություններում ևս: Բանկը և ԵՊՀ-ն միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։ Մասնավորապես՝ 2023 թվականին բանկի և համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողներ ստանում են «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում։ Նշենք, որ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը ևս ֆակուլտետի շրջանավարտ է: Միջոցառումների կազմակերպմանը մեծապես աջակցում են նաև ֆակուլտետի մի շարք գործընկերներ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը, «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Բելլարտ» ՍՊԸ-ն, «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքներդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանին
Ամենադիտված