«ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ»-ը շուրջ 18.5 մլն. դրամի չափով վնասել է շրջակա միջավայրը
Տնտեսություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։
Ընկերության մոլիբդենի եռօքսիդի արտադրամասի պտտվող գազային վառարանները շահագործվել են սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) չափաքանակների գերազանցմամբ, իսկ վառարաններից մեկը գործարկվել է առանց համապատասխան թույլտվություն։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց համապատասխան թույլտվության գազային վառարանի շահագործումը կասեցվել է։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ շուրջ 18.5 մլն դր չափով։ Նշանակվել են վարչական տուգանքներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ