Ռուսաստանի և Ադրբեջանի հետախուզական ծառայությունները կանխել են «ամերիկացիների պրովոկացիոն սպառնալիքը». Նարիշկին
ԱշխարհՌուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Բաքու կատարած այցի ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հետախուզական ծառայությունները վերջերս կանխել են «ամերիկացիների սադրիչ սպառնալիքը ռուս դիվանագետի նկատմամբ»։ Այլ մանրամասներ Նարիշկինը չի հայտնել, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ինչպես ասվում է Նարիշկինի այցի վերաբերյալ Արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարության մեջ, «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը հատուկ տեղ են հատկացնում երկու երկրներում ներքին իրավիճակը խաթարելու արևմտյան հետախուզական ծառայությունների փորձերին հակազդելուն»։
«Ցավալի է, որ արևմտյան մի շարք երկրներ, ինչպես նաև ԵԱՀԿ-ն, փորձել են վարկաբեկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները, կասկածի տակ դնել դրանց արդյունքները։
Գրեթե վստահ եմ, որ նույնը կկրկնվի նաև Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին», - հայտարարել է Սերգեյ Նարիշկինը։