«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
ՏնտեսությունՊԵԿ-ից հայտնում են, որ նախկինում քաղաքացիները պարտադիր այցելում էին «Կարգո»՝ մաքսային հսկողության նպատակով պահված առաքանիներն ստանալու համար: Հիմա մաքսային մարմնի հետ կապը հաստատվում է առցանց։
Նախկինում առաքանիները ոչ անձնական օգտագործման ապրանքներ դիտարկվելու դեպքում, քաղաքացիները հայտարարագիրը լրացնելու համար այցելում էին «Կարգո» և դրա համար վճարում մաքսային միջնորդին:
Հիմա հայտարարագիրը քաղաքացու փոխարեն կարող է լրացնել մաքսային մարմինը՝ առցանց և անվճար։ Նախկինում «Կարգո»-ից ապրանքը դուրս բերելու համար քաղաքացին գումար էր վճարում:
Հիմա դրա անհրաժեշտությունը չկա. մաքսային մարմինն առաքանիները տրամադրում է փոխադրող ընկերությանը՝ պատվիրատուի հասցեով առաքելու նպատակով։