Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվել
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայի օդանավակայաններում օդային թռիչքների կառավարման համակարգի խափանումներ են։ Գերմանիայի խոշորագույն Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվել առհասարակ։
Ռադիոկայանը մեջբերում է "Լյուֆթհանզա" ընկերության ներկայացուցչի խոսքը, որը հայտնել է, որ շարքից դուրս են եկել օդային թռիչքների կառավարման համակարգը եւ օդերեւութաբանական ռադարները:
Թե ինչի պատճառով է դա տեղի ունեցել, նա չի հայտնել ՝ նշելով, որ իրավիճակը չի անդրադարձել հեռահար չվերթների վրա ։ Այսինքն՝ պլանավորած չվերթները կկայանան։ Վերջին տվյալների համաձայն ՝ անսարքությունն արդեն վերացվել է, սակայն խափանման հետևանքները կարող են զգացվել դեռ շատ ժամեր շարունակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն