Թուրքիայում տեղադրվել է «Գորշ գայլեր»–ի նշանը ցույց տված թուրք ֆուտբոլիստի արձանը
Թուրքիա
Թուրքիայի Բոլու քաղաքում տեղադրվել է թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի արձանը, ով ԵՎՐՈ-2024-ի ժամանակ ցուցադրել էր «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստը։
Հիշեցնենք, որ Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դարձած Դեմիրալը 2 ձեռքով ցույց էր տվել ծայրահեղ ազգայնամոլական-ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի նշանը։
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել Դեմիրալի դեմ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար։ Թուրք ֆուտբոլիստն արձագանքել էր առաջացած սկանդալին՝ հայտարարելով․ «Ես հպարտ եմ, որ թուրք եմ։ Շատ գոհ եմ իմ արածից։ Լավ եմ արել»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան