«Apple»–ի նոր ղեկավար Թիմ Քուքը գերազանցել է Սթիվ Ջոբսին
ԱՄՆ
Ամերիկյան հայտնի Apple ընկերության նոր ղեկավար և գործադիր տնօրեն Թիմ Քուքը 2011 թվականի տվյալներով համարվել է ընկերության պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ղեկավարը։ Այս մասին հաղորդում է «The Wall Street Journal»–ը։ Միեւնույն ժամանակ Թիմ Քուքն իր աշխատավարձի չափով գերազանցել է ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին։
2011 թվականին Թիմ Քուքի աշխատավարձի ընդհանուր չափը կազմել է 378 մլն դոլար։ Այդ եկամուտների զգալի մասը պայմանավորված է ընկերության արժեթղթերի մի մասը Քուքի կառավարմանը հանձնելու իրողության հետ։ Մինչև 2016 թվականը ընկերության արժեթղթերի կեսը, իսկ մինչև 2021 թվականի վերջը արժեթղթերն ամբողջությամբ կանցնեն ընկերության ղեկավարի տնօրինության տակ։ Մոտ երկու միլիոն դոլար գումար էլ կազմում է ընկերության ղեկավարի տարեկան աշխատավարձը և պարգևավճարները։
Սթիվ Ջոբսի աշխատավարձը՝ ընկերության կառավարիչի պաշտոնը ստանձնած տարիներին, կազմել է մոտ մեկ միլիոն դոլար։ Apple ընկերության հիմնադիրի հիմնական եկամուտը գալիս էր ընկերության բաժնետոմսերի վաճառքի տոկոսներից։ 2011 թվականին ընկերության 2.3 մլրդ. դոլար արժողությամբ արժեթղթերից, միայն 5.5 մլն դոլար արժողությամբ արժեթղթերն էին պատկանում Սթիվ Ջոբսին։ Թիմ Քուքին պատկանող արժեթղթերի փաթեթը գնահատվում է 442 մլն դոլար։
Թիմ Քուքը «Apple»–ի հիմնադիր Սթիվ Ջոբսին փոխարինել է 2011թ–ի օգոստոսին։ Ընկերության կառավարչի պաշտոնից Սթիվ Ջոբսի հրաժարականի պատճառը նրա մոտ 2003 թ–ին հայտնաբերված քաղցկեղն էր։ Ընկերության հիմնադիրը մահացավ 2011 թ–ի հոկտեմբերի 5-ին՝ 56 տարեկան հասակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)