Եթե Իսրայելը «սխալ գործի», կհարվածենք էներգետիկ ոլորտին. Իրանը սպառնում է
Համաշխարհային Մամուլ
Իրանը կարող է միաժամանակյա հարված հասցնել Իսրայելի ողջ էներգետիկ ոլորտին, եթե իշխանություններն ապակառուցողական գործողություններ ձեռնարկեն։ Այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Ֆադաֆին, գրում է Mehr-ը:
«Եթե զավթիչները սխալվեն, հարձակում կձեռնարկենք նրանց էներգամատակարարման աղբյուրների, էլեկտրակայանների, բոլոր նավթավերամշակման գործարանների ու գազի հանքավայրերի վրա: Իրանը մեծ և ընդարձակ երկիր է՝ բազմաթիվ տնտեսական կենտրոններով, իսկ Իսրայելն ունի երեք էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարան, որոնք կարող ենք միաժամանակ գրոհել»,- ասել է Ֆադաֆին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն