Հալեպում սպանել են Մարոկկոյի պատվավոր հյուպատոսին
Մերձավոր Արևելք
Հալեպում Մարոկկոյի պատվավոր հյուպատոս Մուհամեդ Ալա ադ Դին Քիյալին սպանվել է զինված մարդկանց կողմից. այս մասին հաղորդում է Maghreb Arab Press-ը: Հանցագործները կրակել են դիվանագետի վրա, երբ վերջինս իր մի խումբ ընկերների հետ դուրս էր հյուրանոցից:
Հարձակման արդյունքում, բացի պատվավոր հյուպատոսից, սպանվել է վերջինիս կողքին գտնվող ևս մեկ մարդ. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նշենք, որ Քիյալին ուներ Սիրիայի քաղաքացիություն և 2001 թվականից աշխատում էր որպես Հալեպում Մարոկկոյի պատվավոր հյուպատոս:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ