Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը
ԱդրբեջանԱդրբեջանի 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ դիմել են երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով խզել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև գործող համաձայնագրերը, մասնավորապես՝ «Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ապագա ռազմական ու պաշտպանական կապերի մասին» համատեղ հայտարարությունը և Ադրբեջանի ու ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև 2013 թվականին ստորագրված «Սարքավորումների և փոխադարձ ծառայությունների գնման մասին» համաձայնագիրը։
Ադրբեջանցի պատգամավորները նաև կոչ են անում անհապաղ դադարեցնել նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունները և գործող համաձայնագրերի երկարաձգումը, դադարեցնել Ադրբեջանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և այս երկրի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր նախագծերը, արգելել նոր նախագծերի իրականացումը և, առհասարակ, դադարեցնել ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատանքը Ադրբեջանում։