Ըստ ՎԿ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 9 % է
ՏնտեսությունՎիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշներով 2024 թվականի հունվար- օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9 %։
Ըստ ՎԿ-ի, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.7 %-ով, շինարարության ծավալը՝ 16.2 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 20.4 %-ով, ծառայությունների ծավալը՝ 5.2 %-ով։
Հատկանշական է, որ սպառողական գներն այդ ընթացքում նվազել են 0.1 %-ով։
Հրապարակված վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2.4 %-ով, իսկ միջին անվանական աշխատավարձը 6.6 %-ով։
ՎԿ-ի մատուցած տվյալներով՝ Հայաստանից արտահանումն աճել է 2.1 անգամ իսկ ներմուծումը 59. 3 %-ով։