ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի Հայաստան Հայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Գնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կա Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են Թբիլիսի Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդին Երևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարը 28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում Ձևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվի 

Ամբողջ աշխարհի համար խայտառակություն է, որ UWC Dilijan ստեղծած մարդը Բաքվի բանտում է. Օկամպո

Արցախ

UWC Dilijan դպրոցի 10-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որին NEWS.am-ը մի քանի հարց է ուղղել։

Պարոն Օկամպո, այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ Դիլիջանում՝ նշելու UWC Dilijan դպրոցի հիմնադրման տասնամյակը, սակայն այս դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շինծու մեղադրանքով մեկ տարի ապօրինի կալանքի տակ է Բաքվում՝ սպասելով դատավարությանը: Ի՞նչ եք մտածում այդ մասին: Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել այդ մարդուն հայ ժողովրդի ապագայի մեջ ունեցած հսկայական ավանդի համա՞ր։ Ի՞նչ կասեք։

Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս առաջնորդները գտնվում են Բաքվի բանտում, քանի որ ցեղասպանության զոհ են։ Դա ուղերձ է Լեռնային Ղարաբաղի ամբողջ ժողովրդին. «Եթե վերադառնաք, մենք կհարձակվենք ձեզ վրա»։ Եվ սա վշտալի է, քանի որ հենց այսպես սկսվեց 1915 թվականի ցեղասպանությունը։ Այն ժամանակ թուրքերը ձերբակալեցին հայկական վերնախավին, հիմա էլ նույն բանն է կատարվում։ Նրան բանտում են պահում որպես պատանդ, և սա ուղերձ է մյուս հայերին. «Մի՛ վերադարձեք, մեզ հետ գլուխ չդնե՛ք»։

Ռուբեն Վարդանյանի հետ անձամբ շփվե՞լ եք։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն ​​փաստին, որ նրան այժմ պահում են Բաքվում։

Անցյալ տարի, երբ ուսումնասիրում էի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, կապվեցի նրա հետ և մենք Zoom-ով զրուցեցինք։ Նա Լեռնային Ղարաբաղի երկու առաջնորդներից մեկն է, որոնց հետ ես խոսել եմ։ Ուստի նրա բանտարկությունը ես շատ ցավոտ եմ տանում։ Ուստի ինձ համար հատկապես կարևոր է այժմ այս դպրոցում լինելը: Այստեղ դուք կարող եք տեսնել նրա գաղափարի մարմնավորումը՝ ուսուցանել երեխաներին ամբողջ աշխարհից այս գեղեցիկ վայրում՝ հայկական գյուղում։ Դա աներաւակայելի է, և ես ցավում եմ, որ նա այժմ բանտում է: Ինձ համար հարց է. ինչպե՞ս կարող է դպրոցը Ռուբենի տխուր փորձառությունը փոխակերպել կրթական նախագծի: Ի վերջո, այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, ցանկացած պահի կարող է տեղի ունենալ այլ վայրում։ Հակամարտություններ կան Գազայում, Ուկրաինայում, Իսրայելում՝ ամենուր։ Այսպիսով, մենք պետք է երեխաներին սովորեցնենք, թե ինչպես վարվել այս խնդիրների հետ, և այդ պատճառով Ռուբենի հետ կապված ինչ-որ բան անելու գաղափարը չի հանգում հետեւյալ արտահայտությանը. «Երեխաները պետք է ինչ-որ բան անեն այն մարդու համար, որը ստեղծել է այս վայրը»: Մենք պետք է օգնենք նրանց հասկանալ գլոբալ խնդիրների էությունը և սովորեցնել նրանց մասնակցել դրանց լուծմանը։

Ի՞նչ է անհրաժեշտ անել Ռուբեն Վարդանյանին և Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող մյուս հայ բանտարկյալներին ազատելու համար։ Միջազգային իրավունքի շրջանակում այս խնդրի լուծման հեռանկարներ տեսնո՞ւմ եք, թե՞ լուծումը հիմնականում քաղաքական հարթության վրա է։

Ոչ, խնդիրն այն է, որ այս մարդկանց կալանքի տակ պահելու պատճառ չկա, և Ադրբեջանում չկան դատավորներ, որոնք կարող էին նրանց ազատ արձակել։ Սա միայն իմ կարծիքը չէ։ 2023 թվականին ԱՄՆ Պետքարտուղարությունն ուսումնասիրեց Բաքվի, Ադրբեջանի դատական ​​համակարգը և պարզեց, որ բանտերում խոշտանգումներ են կիրառվել և սպանություններ կատարվել, և այնտեղ անկախ դատական ​​համակարգ գոյություն չունի: Այսինքն՝ չկա դատական ​​համակարգ, որը կարող է հետաքննել հանցագործությունները։ Մեզ պետք է, որ պարոն Ալիևը ազատի նրանց, և COP29-ը դրան հասնելու հնարավորություն է: Սա պետք է անեն Հայաստանը և մյուս բոլորը։ Հայաստանի և Ռուբենի համար պայքարը պայքար է քաղաքակրթության համար. սա պայքար է նման գաղափարները պաշտպանելու համար։ Սա այն է, ինչ մենք անում ենք և պետք է շարունակենք անել։

Դուք առաջին անգամ եք UWC Dilijan-ում: Կփոխանցե՞ք ձեր տպավորությունները:

Այո: Լինելով այստեղ, տեսնում ես շենքերի որակը, դասավանդողների որակը, ծրագրերի որակը, ուսանողների որակը: Ինչպե՞ս կարող է այս ամենը ստեղծող մարդը Բաքվի բանտում լինել։ Մի՞թե սա խայտառակություն չէ ամբողջ աշխարհի համար։

UWC Dilijan-ում ուսանել են հարյուրավոր ուսանողներ ամբողջ աշխարհից՝ օտարերկրացիներ, որոնք, ի վերջո, կազմում են Հայաստանի պատմությանը և նրա արդի խնդիրներին քաջատեղյակ մարդկանց ցանց: Ի՞նչ կարծիքի եք այս մասին։ Ինչպե՞ս կարող է այս ցանցն օգնել Հայաստանին հաղթահարել ընթացիկ և ապագա մարտահրավերները:

Չեմ կարծում, որ միայն դպրոցը պետք է համակարգի այս խնդրի լուծումը։ Կարծում եմ՝ մեզ հնարավորություն է պետք միասին ինչ-որ բան անելու։

Այդ իսկ պատճառով այս տարի ես մասնակցեցի գլոբալ արշավի՝ հետևողականորեն օգտագործելով նույն հեշթեգները։ Այդ հեշթեգներն են՝ #StopGreenwashingGenocide (Կանգնեցնե՛լ կեղծ բնապահպաններին) և #FreeArmenianHostages (Ազատություն հայ պատանդներին)։ Տարբեր հայացքներ ունեցող մարդիկ օգտագործում էին նույն հեշթեգները։ Այս կերպ մենք փորձեցինք հասնել կոլեկտիվ գործողությունների ամբողջ աշխարհի մարդկանց մասնակցությամբ՝ հարգելով մշակութային բազմազանությունը: Արշավին մասնակցել են 30 երկրների ներկայացուցիչներ։ Մենք պետք է պայքարենք COP29-ին ընդառաջ, ապա շարունակենք պայքարը համաժողովից հետո, քանի որ միայն Լեռնային Ղարաբաղն ու Ռուբենը չէ, որ վտանգված են: Հայաստանն ինքը վտանգի տակ է։ Ես եղել եմ երկրի հարավում և տեսել, թե ինչպես է Ադրբեջանը ամրանում լեռնային շրջաններում, ուստի ասում եմ՝ «Հայաստանը վտանգված»։ Դա չի ավարտվի COP29-ից հետո:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանում
Ամենադիտված