Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով
Համաշխարհային ՄամուլԻրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների սպառնալիքի իրականացումը, որը գալիս է Իսրայելից, լուրջ սադրանք կլինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լաոսի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է Interfax-ը։
«Եթե իրականացվեն Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակման ծրագրերը կամ սպառնալիքները, դա շատ լուրջ սադրանք կլինի»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ-խմբ․), որը վերահսկում է Իրանի միջուկային ծրագիրը, ներկայումս նշաններ չի տեսնում, որ Թեհրանը սկսել է իր միջուկային ծրագիրը տեղափոխել դեպի ռազմական ուղղություն։
Հոկտեմբերի սկզբին ամերիկյան The New York Times թերթը հայտարարեց, որ Իրանին անհրաժեշտ է մի քանի ամիս կամ մեկ տարի միջուկային զենք ստեղծելու համար։
Ըստ NYT-ի՝ Իսրայելը, ըստ ամենայնի, հարվածներ չի հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին։