Միլթոն փոթորիկը սպառնում է նաև Ռուսաստանին
Հասարակություն«Ֆլորիդա նահանգը ջախջախած և բազմաթիվ ավերվածությունների պատճառ դարձած Միլթոն փոթորիկը կհասնի նաև Ռուսաստան։ Այս փոթորիկը Ատլանտյան տրանսֆորմատորային ցիկլոն է, այն հատել է Ատլանտյան օվկիանոսը և ամենայն հավանականությամբ այն կհասնի Ռուսաստան»,- հայտարարել է Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան։
«Միլթոնը կփոխի Ատլանտյան օվկիանոսի վերևում գտնվող ջերմային դաշտի կառուցվածքը: Ատլանտյան օվկիանոսի արևելյան ծայրամասերով տաք օդի հեռացում կլինի, և հնարավոր է, որ այն հասնի Կոլայի թերակղզի։ Շոգ է, ցիկլոնը հիմա դեռ փոթորկի փուլում է, հետո կլինի արևադարձային ցիկլոնի փուլում, այսինքն՝ կթուլանա։ Բայց այդ ջերմությունը, միևնույն է, օդային հոսքով կշարժվի դեպի հյուսիս», — ասել է Պոզդնյակովան՝ RBC-ին ։
News.ru Թարգմ․ Ժաննա Պողոսյան