Թրամփը կոչ է արել մահապատիժ մտցնել միգրանտների համար
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել մահապատժի ենթարկել միգրանտներին, ովքեր սպանում են ԱՄՆ քաղաքացիներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին, հայտնում է NBC News-ը։
«Ես կոչ եմ անում մահապատժի ենթարկել ցանկացած միգրանտի, ով սպանում է ամերիկացի քաղաքացուն կամ իրավապահ մարմինների աշխատակցին», - ասել է Թրամփը Նևադայի Ռինո քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Նույն օրը ԱՄՆ նախկին նախագահ նույն հայտարարությունն արել է Կոլորադոյի Ավրորա քաղաքում՝ իր հանրահավաքի ժամանակ։ Թրամփը ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործել՝ ասելով, որ «կփրկի» քաղաքը, որը նա նկարագրել է՝ որպես «գրավված և նվաճված» երկիր անօրինական մուտք գործած միգրանտների կողմից:
«Ես կփրկեմ Ավրորան և յուրաքանչյուր քաղաք, որը ներխուժվել և նվաճվել է», - ասել է Թրամփը։