Ղազախստանի նախագահը վետո է դրել Ժանաոզենի ընտրություններն արգելելու որոշման վրա
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վետո է դրել խորհրդարանական ընտրություններին Ժանաոզենի բնակչության մասնակցությունն արգելելու սահմանադրական դատարանի որոշման վրա։
2011 թվականի դեկտեմբերին Ժանաոզենում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով 17 մարդ էր զոհվել և վիրավորվել էր ավելի քան 100 մարդ։
Մինչև հունվարի 31–ը Ժանաոզենում արտակարգ դրություն է հայտարարված։ Այդ պատճառով Ղազախստանի սահմանադրական դատարանն անցյալ շաբաթ որոշում է կայացրել այդ քաղաքում ընտրությունների անցկացման անհնարինության վերաբերյալ։
«Ղազախստանի նախագահը հաշվի է առել Ժանաոզենում տիրող լարված իրավիճակը և տեղի բնակչության մտահոգությունները և սահմանադրական դատարանի կայացրած որոշումը համարել է սահմանադրության կոպիտ խախտում և քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակում», - այս մասին նշվում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ