ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության համակարգ և զորք կուղարկի Իսրայել
Համաշխարհային ՄամուլՊենտագոնը Իսրայել կուղարկի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ և զորքեր՝ չնայած Իրանը կիրակի օրը զգուշացրել էր ԱՄՆ-ին հետ կանգնել այդ քայլից: Որոշումն «ընդգծում է Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը՝ պաշտպանելու Իսրայելին և այնտեղ գտնվող ամերիկացիներին», - ի պատասխան՝ հայտարարել է պաշտոնական Վաշինգտոնը:
Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը ասել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը լիազորել է THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը նախագահ Ջո Բայդենի ցուցումով: Համակարգը կօգնի ամրապնդել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը ապրիլին և հոկտեմբերին Իրանի հրթիռային հարձակումներից հետո, ասվում է հայտարարության մեջ:
«Այս գործողություններն ընդգծում են Իսրայելի պաշտպանության և Իսրայելի՝ ամերիկացիներին Իրանի կողմից ցանկացած բալիստիկ հրթիռային հարձակումներից պաշտպանելու Միացյալ Նահանգների երկաթյա հանձնառությունը», - ասել է Ռայդերը:
Իրանը պատասխանել է՝ X-ի եթերում արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջոցով հայտարարելով, որ Թեհրանը «կարմիր գծեր չունի իր ժողովրդի և շահերի պաշտպանության հարցում»: