Նեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանում Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում Իսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդուն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունը Ավտովթար՝ Սյունիքի մարզում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը Հասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու 

«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հակոբս չարաճճի, աշխույժ, ակտիվ երեխա էր: Ուզում էր աչքի ընկնել, ուշադրության կենտրոնում լինել: Շուտ էր լեզու գտնում ցանկացած մարդու հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հակոբի մայրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին սիրում էր դպրոցը: «Սկզբում առաջադիմությունը գերազանց չէր: Ուսուցիչներն ասում էին՝ ընդունակ է շատ, բայց աշխատասեր չէ: Նրանք շատ էին գնահատում Հակոբի մարդ տեսակը, բնավորությունը: Երբ ավելի մեծացավ, հասունացավ, սկսեց սովորել, առաջադիմել ուսման հարցում: Սեր ուներ սպորտի հանդեպ, ֆիզկուլտուրան յուրահատուկ տեղ էր գրավում իր համար»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հակոբն ընդունվել է Մարտունու քոլեջ, սովորել՝ որպես ավտոմեխանիկ:

«Իր մասնագիտությունը շատ էր սիրում: Ավարտեց քոլեջը, դիպլոմը վերցրեց և զորակոչվեց բանակ: Բանակից վերադառնալուց հետո մտածում էր մեքենաների վերանորոգման կետ բացելու մասին, սիրում էր իր մասնագիտությունը: Մյուս կողմից՝ մտածում էր նաև բարձրագույն կրթություն ստանալու մասին: Ապագայի պլաններում ուսումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում շարունակելն էր»: Մայրիկը հիմա վերլուծում է որդու վարքագիծը նաև բանակ զորակոչվելուց առաջ: «Հակոբն առհասարակ սիրում էր բոլորին օգնել, ձեռք մեկնել, կամեցող էր, բարի սիրտ ուներ: Փորձում էր յուրաքանչյուրի համար մի բարի գործ անել, օգտակար լինել: Իրեն ասում էի՝ տղա՛ ջան, հոգնում ես, շուտով բանակ ես զորակոչվելու, հանգստացիր: Ի վերջո, մայր եմ, անհանգստանում էի իր համար: Բայց Հակոբս արձագանքում էր. «Մամ, թող ինձ լավով հիշեն»: Աշխատասեր էր, չէր կարող պարապ նստել: Սիրում էր նաև անակնկալներ անել մարդկանց համար, որ նրանք իրենց լավ զգան»:

2019 թ. հունվարի 17-ին Հակոբը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին ամիսներին ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Խնձորեսկի զորամաս: «Իր ծառայությունը շատ լավ է անցել: Երկու եղբայր նույն զորամասում են ծառայել: Մեծս զորացրվեց, իսկ Հակոբը շարունակում էր ծառայությունը: Բանակում ծառայելն իր համար շատ մեծ նշանակություն ուներ: Միշտ ասում էր՝ տղան պիտի ծառայի: Զանգահարում էր՝ մա՛մ, չես էլ պատկերացնում, թե բանակը մեզ որքան բան է տվել, որքան ենք փոխվել: Միայն թե չլիներ այդ չարաբաստիկ պատերազմը... Չէինք զգում, որ բանակում ծառայող ունենք, մեզ նեղություն չէր տալիս, երբեք չէր տրտնջում: Չէր ուզում նաև, որ որևէ մեկը հանկարծ բարեխոսի իր համար, ամեն ինչ ուզում էր ինքնուրույն անել, հարգանքի արժանանալ իր ծառայակից ընկերների ու հրամանատարական կազմի շրջանում: Այդպես էլ եղել է»: Ծառայելու ընթացքում Հակոբը պարգևատրվել է «Քաջարի մար տիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով: 2020 թ. սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց:

«Պատերազմի հենց առաջին օրն իրենց տարել են մարտադաշտ, հենց առաջին օրվանից եղել են Ջրականում: Միայն իր մեծ եղբորը և հորեղբորն էր ասել, որ պատերազմ է, իրենց տանում են: Հետո արդեն մենք էլ իմացանք: Ճանապարհին իրենց տեխնիկան փչացել էր: Երբ զանգահարեց, այնպես էր խոսում, որ չիմանայի, թե որտեղ է, ինչ է անում, բայց արդեն ամեն ինչ գիտեի: Ասացի՝ Հակո՛բ ջան, երանի այդ տեխնիկան չնորոգես ու չգնաս պատերազմ: Արձագանքեց. «Մա՛մ, մյուս անգամ նման բան չասես, տղերքը մեր օգնության կարիքն ունեն, պետք է անպայման իրենց հասնենք»: Երբ արդեն տեղ էին հասել, զրուցում էինք, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, չենք էլ հասկանում, թե մեզ ինչու են բերել այստեղ: Համոզում էր մեզ, թե ռազմական գործողություններ չկան, ամեն ինչ խաղաղ է, որ չանհանգստանանք: Բայց սեպտեմբերի 27-ից մինչև իր զոհվելու օրը՝ հոկտեմբերի 7-ը, Ջրականում մասնակցել է այդ անիրավ պատերազմին: Հետևակի մարտական մեքենայի ավագ մեխանիկ էր»: Տիկին Գայանեն վերհիշում է՝ որդու տեխնիկային առաջին անգամ հարվածել են սեպտեմբերի 30-ին, անձնակազմը ողջ է մնացել:

«Հակոբն այլևս չպետք է մասնակցեր մարտական գործողությունների, իր տեխնիկան չկար, բայց նրանք պահանջել են երկրորդը և կրկին մտել պատերազմի մեջ: Իր բոլոր փաստաթղթերը տվել է ընկերներին. «Տալիս եմ ձեզ, եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում, բայց հայրենիքն ինձ համար ավելի քաղցր է»: Իր հրամանատարն ասաց՝ որևէ մեկին ստիպողաբար մարտադաշտ չեմ տարել, Հակոբն ասել է՝ պետք է գնանք: Մարտերի մեջ են մտել, իրենց առջև դրված խնդիրը կատարել, բայց վերադառնալիս ԱԹՍ-ն հարվածել է»: Հակոբը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն է «վերադարձել» հոկտեմբերի 29-ին: «Հակոբը մեզ միշտ զանգում էր, իր զոհվելու օրը մեզ երեք անգամ զանգել է: Մինչ այս դեպքերը, տագրս մահացել էր, հոկտեմբերի 7-ը նրա ծննդյան օրն էր, գերեզմանատուն էինք գնում, Հակոբս զանգահարեց, թե իմ փոխարեն էլ խունկ կծխեք:

Հետո տուն եկանք, էլի զանգեց, հայրիկն ասաց՝ Հակո՛բ ջան, ի՞նչ վիճակ է ձեզ մոտ, ուզում եմ գալ: Տղաս արձագանքեց, որ դրա կարիքը չկա, ամեն ինչ նորմալ է: Նույն երեկոյան կրկին զանգեց՝ Կուբաթլուում ենք, հիմա հարմար չէ, հեռախոսս էլ լիցքավորում չունի, առավոտյան կզանգեմ: Ձայներ էին գալիս, երբ հարցրեցինք, թե ինչ է, չպատասխանեց, հեռախոսն անջատեց: Այդ ժամանակ Կուբաթլուում խաղաղ էր, և մեզ հանգստացնելու համար Հակոբս ասել էր, որ այնտեղ է: Բայց իրականում Ջրականում է եղել: Հոկտեմբերի 8-ի առավոտյան անհանգիստ էինք: Միշտ սպասել ենք, որ առաջինն ինքը զանգի: Բայց այդ օրը չդիմացանք, անընդհատ իրեն զանգում էինք, չէր պատասխանում: Այն համարներով էինք զանգում, որոնցով նա մեզ ավելի վաղ զանգահարել էր, բայց ասում էին, որ նման մարդու չեն ճանաչում: Մի տեսակ կասկածներ առաջացան: Հետո զանգեցինք իր հրամանատարին, ամուսինս ներկայացավ, թե ով է, ասաց, որ երեխուց լուր չունենք, մի քանի վայրկյան անց նա արձագանքեց՝ ցավակցում եմ, երեխեն էլ չկա»:

Հրամանատարն է Հակոբի ընտանիքին հայտնել նրա զոհվելու լուրը: Նա ամբողջընթացքում կապի մեջ է եղել ծնողների հետ, մինչև նրանք գտել են իրենց որդուն: «Հակոբիս զոհվելու մեկ տարին էր լրանում, իր հրամանատարն Արցախից եկավ մեր տուն, ասաց. «Սողոն ինձ համար այնպիսի զինվոր է եղել, որ եթե չայցելեի իր շիրիմին, ինձ համար դա մեծ ցավ կլիներ»: Տղայիս «Սողո» էին ասում զորամասում, կրճատել էին նրա ազգանունը և այդպես էին կոչում»: Հակոբը տան երեք տղաներից մեկն է: Հիմա ընտանիքի անդամները մեկը մյուսի ուժն են ոտքերի վրա ամուր կանգնելու համար: «Տղաս հանուն իր հայրենիքի է պայքարել: Նա վստահ էր, որ իր ու տղաների պաշտպանած հողը կանգուն է մնալու, շարունակելու է մերը լինել, այն հողը, որի համար իրենք արյուն թափեցին: Իմ տղան չի լքել մարտի դաշտը, կարող էր իր կյանքը փրկել, բայց դա չի արել: Հպարտ եմ, որ նման տղա ունեմ, բայց, իհարկե, մեզ համար անասելի ցավոտ է, որ Հակոբս մեզ հետ չէ: Սփոփանք է գուցե այն, որ մեր տղային կարողացել ենք հողին հանձնել ու ամեն անգամ իրեն այցելելիս հանգստություն ենք զգում»:

Հ. Գ. -Հակոբ Սողոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Ձորագյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԹրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան
Ամենադիտված