«Երկիր». ՀՀԿ-ն նիստ է անում. հիմա՞ ում բախտի վրա
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը տեղի կունենա այսօր կամ վաղը»,- «Երկիր»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Մեր այն դիտարկմանը, թե որքանով է հավանական, որ հենց այսօր տեղի կունենա, նա չբացառեց, և նշեց, որ իրենց համար տարբերություն չկա: Գալուստ Սահակյանն ավելացրեց, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ կարող է քննարկվել նաև Տավուշի մարզպետի հարցը:
Նշենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Հանրապետականը Իջևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ թեկնածուի պարտության մեջ մեղավոր է տեսնում մարզպետին: «Եթե որևէ մեկը Տավուշի մարզպետի հարցը բարձրացնի, կքննարկենք»,- նշեց պրն Սահակյանը և հավելեց, որ վաղը կորոշվի նոր ԱԺ նախագահի հարցը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ