Սիրիայի նախագահը վստահեցրել է, որ Արևմուտքն աջակցում է ընդդիմությանը
Մերձավոր Արևելք
Ինչպես հաղորդում է BBC–ն, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայի քաղաքացիների առջև հանդես է եկել անսովոր հեռուստատեսային ելույթով։
Դամասկոսի համալսարանում դիմելով հավաքվածներին` նա ասել է, որ իրավիճակը երկրում փորձում են ապակայունացնել, թե՛ արտաքին և թե՛ ներքին ուժերը։
«Ամեն դեպքում արտաքին պայմանավորվածություններն ակնհայտ են բոլորի համար», – նշել է Ասադը։
Վերջին 10 ամիսներին Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները նախագահը բնութագրել է՝ «ցավալի իրողություն»՝ ավելացնելով, որ դրանք լուրջ մարտահրավերներ էին երկրի համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել