ՔՊ-ում՝ ատամները սրած սպասում են. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ՔՊ-ական պատգամավորների մի խումբ` ատամները սրած, սպասում է ուժային որոշ կառույցների ղեկավարներին, որոնք այսօր հրավիրված են Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումներին։ Մենք գրել էինք, որ մի խումբ դժգոհ է ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, գլխավոր դատախազից եւ հատկապես՝ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանից: Ի դեպ, սկզբում հանձնաժողովը չի նախատեսել Քյարամյանին հրավիրել, քանի որ անցյալում նա նման հրավերները մերժել է, սակայն ՔՊ-ականների պնդմամբ հրավերն ուղարկվել է։
Իսկ լսումները կլինեն «ՀՀ-ում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան