Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է 

Հայաստանը շահագրգռված է զարգացնել Ղազախստանի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով. ՀՀ նախագահ

Հայաստան

Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ առկա ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը և շահագրգռված է զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն՝ Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը: ՀՀ նախագահն ասել է, որ իր այցը Հայաստանի և Ղազախստանի միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է:

«Հայաստանի և Ղազախստանի միջև «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակի այս հոբելյանական տարում կարող ենք փաստել, որ մեր պետությունների միջև ռազմավարական ուղղվածություն ունեցող համագործակցությունը զարգանում և ամրապնդվում է մեր ժողովուրդների փոխադարձ աջակցության և բարեկամության երկարամյա ավանդույթներին համահունչ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր բնագավառներում»,- իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով, որ 2024թ. ապրիլին Ղազախստանի նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում արդեն իսկ նշվել է երկու երկրների փոխադարձ պատրաստակամության մասին՝ շարունակելու Հայաստանի և Ղազախստանի փոխշահավետ համապարփակ գործընկերությունը վստահության ոգով և փոխադարձ շահերի հաշվառմամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային հարթակներում։ ՀՀ նախագահն ընդգծել է, որ երկու երկրների կառավարություններն ակտիվ և դինամիկ ջանքեր են գործադրում Ղազախստանի նախագահ՝ Հայաստան կատարած այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրված համատեղ հայտարարության դրույթների իրականացման ուղղությամբ: 

Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին երկու պետությունների միջև երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել՝ միաժամանակ շեշտելով, որ ներուժը շատ ավելին է, և պետք է աշխատանք կատարվի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և, իհարկե, հաղորդակցության ոլորտում նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համար:

«Այս առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրագործումը կարող է լիովին փոխել Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջաններում աշխարհաքաղաքական իրավիճակը՝ կապելով տարածաշրջանի երկրները երկաթուղային և այլ ճանապարհներով, մալուխներով, գազատարներով ու էլեկտրահաղորդման գծերով»,- ասել է ՀՀ նախագահն՝ ընդգծելով, որ այդ նախագիծը միտված է խթանելու նաև ավելի լայն տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու իրավասությունը և համաձայն հավասարության ու փոխադարձության սկզբունքներին:

Հանրապետության նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևորում է երկու երկրների առկա ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը, և Երևանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։

«Մարդկանց միջև սերտ շփումները, մշակութային, կրթական, գիտական կապերը մեզ համար ունեն հատուկ նշանակություն, և այսօր մենք միասին մեկնարկ ենք տալիս Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում մի շարք միջոցառումների, որոնք, հավատացած եմ, էլ ավելի կմոտեցնեն մեր ժողովուրդներին»,- եզրափակել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Ղազախստան է ժամանել հոկտեմբերի 14-ին:

Հեղինակ՝ Դավիթ Մամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց
Ամենադիտված