Կամչատկայի ափերի մոտ փրկել են մի տղամարդու, ով 67 օր մնացել է բաց ծովում
ՌուսաստանԿամչատկայի ափերի մոտ՝ Օխոտսկի ծովում, ձկնորսները հանդիպել են նավակի, որում գտնվել է մի մարդ, ով 67 օր եղել է բաց ծովում։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Ալիքի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին Միխայիլը եղբոր ու եղբորորդու հետ անհետացել է Խաբարովսկի երկրամասից Սախալին լողալու փորձի ժամանակ։ Որոնողական աշխատանքները տևել են ավելի քան մեկ ամիս, սակայն արդյունք չեն տվել։ Այնուամենայնիվ, անհետացումից երկու ամիս անց «Անգել» նավի վրա գտնվող ձկնորսները հայտնաբերել են անհետացած նավը Կամչատկայի ափից 23 կիլոմետր հեռավորության վրա:
46-ամյա տղամարդը նիհարել է 50 կիլոգրամով, սակայն, ի տարբերություն հարազատների, ողջ է մնացել։