Մենք երբեք Ադրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության պայմանագիրը» չենք կապել COP29-ի հետ․ ԱՄՆ պետդեպ
ՀայաստանՄիացյալ Նահանգները երբեք Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը չի կապել COP 29-ի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը․
«Ամիսներ առաջ էինք ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և պնդում էինք այն։ Հուսով ենք, որ այն ձեռք կբերվի։ Սակայն դա կախված է կողմերից, այլ ոչ թե Միացյալ Նահանգներից», - պարզաբանել է նա։