Թուրքիայում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԹուրքիաԹուրքիայի արևելքում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով՝ 11:46-ին, Մալաթիա քաղաքից 44 կմ դեպի արևելք: Օջախը ընկած է եղել է մոտ 10 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Թուրքիայի աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։ NTV հեռուստաալիքի տվյալներով՝ ցնցումները զգացվել են Մալաթիա, Դիարբեքիր և Էլազիգ նահանգներում։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան սոցիալական ցանցում X-ում հայտնել է, որ փորձագետները սկսել են գնահատել վնասը։