Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է 

Եթե իշխանությունն անկարող է բանակցային օրակարգ ձևավորել, ապա պետք է թույլ տա, որ դա անեն կարող ուժեր․ Վարդան Օսկանյան

Հայաստան

Սովորաբար նման բան չեմ անում, բայց ուզում եմ հիմա ուղիղ մեջբերում անել Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մի ելույթից. «Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, և միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Թվում է՝ սա աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթների մեր վերլուծությունը ցույց է տալիս դա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Ցավալի է, որ երկրի վարչապետին այս «հայտնագործության» համար անհրաժեշտ էր ավելի քան երկու տարի և, իր իսկ ձևակերպմամբ, «ադրբեջանական խոսույթների վերլուծություն»։ Ի՞նչ վերլուծության կարիք կար, երբ արդեն ավելի քան երկու տարի զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ստանալու է իր համար մաքսիմումը՝ Հայաստանին չտալով նույնիսկ ակնկալվող մինիմումը։ Ադրբեջանի արածը աբսուրդ չէ՝ սեփական մաքսիմալիստական նկրտումների լկտի պարտադրում է դիմացի կողմին, որն անընդունակ է պաշտպանել սեփական մինիմալ շահերը։

Աբսուրդը Հայաստանի կառավարության բանակցային կարողություններն են։ Մարդ կարող է փորձ ու գիտելիք չունենալ, բայց համառորեն անտեսել տասնյակ տարիների փորձով մարդկանց զգուշացումները։ Իսկապես աբսուրդ է։ Սա նման է 2018-ի «բանակցությունները սեփական կետից» սկսելու հայտարարությանը։ Ինչ եղավ դրանից հետո, տեսանք։ Հիմա նույնն է. երկու տարի շարունակ զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ոչինչ չի տալու ու մաքսիմալը պոկելու է, քանի որ դու ոչ մի օրակարգ չունես, ամեն ինչին ասում ես այո, բանակցային սեղանին ոչ մի պահանջ չես դնում։ Երբ դեռ հնարավոր էր կանխել Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումը, ասում էինք, հնարավորություն տուր բանակցելու այն մարդկանց, որոնք ի տարբերություն քո թիմի՝ գիտեն՝ ինչ բան է բանակցությունը։ Արցախի հայաթափումից հետո զգուշացնում էինք, որ Ադրբեջանը սրա դիմաց էլ, հակառակ քո սպասումներին, քեզ ոչինչ չի տալու, իսկ իր համար մաքսիմալն է պահանջելու։ Էլի՝ քար լռություն։ Վստահ եմ՝ այս մարդը համոզված էր, թե մենք ուզում ենք իրեն մոլորեցնել, որ բանակցային սեղանին ոչ մի պահանջ չդնելով՝ ինքը հասնելու է ինչ-որ արդյունքի։ 

Ես շարունակում եմ պնդել՝ Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ հայկական կողմը չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել։ Շարունակում եմ պնդել, որ արցախցիների վերադարձի պահանջը բանակցային սեղանին դնելը դիվանագիտական բոլոր կանոններով ընկալելի և ընդունելի կլինի միջազգային հանրության բոլոր կողմերի ու խաղացողների համար։ Լավագույն վերջին ապացույցը Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևն է։ Ավելին՝ արցախցիների վերադարձի պահանջի բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է առաջին հերթին Հայաստանի անվտանգության համար, որպեսզի Ադրբեջանը դադարի Հայաստանի իշխանություններին «զարմացնել» իր աբսուրդ պահանջներով։ 

Եվ ես շարունակում եմ պնդել, որ եթե օրվա իշխանությունները անկարող են բանակցային օրակարգ ձևավորել, ապա պետք է թույլ տան, որ դա անեն ավելի կարող ուժեր»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց
Ամենադիտված