Արկանզասում տարեց կնոջը ստիպել են բանկ թալանել
ԱՄՆ
ԱՄՆ–ի Արկանզաս նահանգում հանցագործները ստիպել են տարեց կնոջը բանկ թալանել։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 9–ին։ Հանցագործը 73–ամյա Բետտի Դևիսի թիկունքից հարձակվել է և նրան ահաբեկել, թե իր մոտ նռնակ կա և ստիպել է գնալ բանկ։ Միևնույն ժամանակ, ըստ KHBS տեղական հեռուստաալիքի, հանցագործը ստիպել է, որ տարեց կինը կանխիկացնի իր բանկային հաշիվները։
Դեւիսը մուտք է գործել Ֆեյեթվիլ քաղաքի բանկերից մեկը և ահաբեկված հայտնել է, որ իր ոտքին կցված է պայթուցիկ սարք։ Բանկի աշխատակիցներն անմիջապես ոստիկանություն են զանգահարել։
Կեղծ պայթուցիկ սարքը ոստիկանների շնորհիվ հանվել է տարեց կնոջ ոտքի վրայից։ Սակայն դեռևս չի հաղորդվել արդյոք դա պայթուցիկ սարք է եղել, թե ոչ։ Դևիսը հայտնել է, որ բացի իրենից հանցագործը պատանդ է վերցրել նաև իր ամուսնուն։ Ոստիկանները տարեց կնոջ ամուսնուն հայտնաբերել են առանձնատան սենյակներից մեկում կապկպված։ Հանցագործի որոնման աշխատանքները շարունակվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)